Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սամվել Բալասանյանը՝ Գյումրիի քաղաքապետ

Սամվել Բալասանյանը՝ Գյումրիի քաղաքապետ
10.10.2016 | 13:40

Հոկտեմբերի 10-ին ավագանու 17 անդամներ փակ-գաղտնի քվեարկությամբ Գյումրիի քաղաքապետ ընտրեցին Սամվել Բալասանյանին:

Նա երդվեց, ստացավ սրբազանի օրհնությունն ու անցավ պարտականությունների կատարմանը: ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն, ԳԱԼԱ-ն նիստին չմասնակցեցին, նրանք հրաժարվում են մանդատներից և դիմելու են վարչական դատարան:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ